Վենեսուելայում սպանվել է հնդկացիական յուկպա ցեղի առաջնորդը: 44-ամյա Սաբինո Ռոմերոն վարձու մարդասպանների զոհն է դարձել, ովքեր վիրավորել են նաեւ նրա կնոջը: Միջադեպը տեղի է ունեցել Սուլիա նահանգում, որի հարավ-արեւմուտքում էլ ապրում է այդ ցեղախումբը:

Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլյեգասը հայտարարել է, որ սպանությունը, հնարավոր է, բացատրվում է նրանով, որ Ռոմերոն երկար տարիներ փորձել է հակադրվել հողերի անօրինական զավթմանը, որոնց վրա ավանդաբար ապրում է իրենց ցեղը:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, «Կյանքի ֆորում» հնդկացիական հասարակական կազմակերպությունը պահանջել է իշխանություններից պատժել այդ հանցագործության ոչ միայն կատարողին, այդլեւ պատվիրատուներին:

Նշենք, որ 2009 թվականին սպանվել է Սաբինո Ռոմերոյի հայրը` Խոսե Ռոմերոն: