Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 2013թ. Forbes-ի միլիարդատերերի ցուցակում 229-րդ տեղն է զբաղեցրել ՝ 5,3 մլրդ դոլար կարողությամբ:

Միաժամանակ, Forbes-ի տվյալներով, Իվանիշվիլին միլիարդատերերի ցուցակում 153-րդն էր եղել՝ 6,4 մլրդ դոլար կարողությամբ: Փաստացի, նրա ունեցվածքը կրճատվել է 1,1 մլրդ դոլարով, բայց, այնուամենայնիվ, նա շարունակում է մնալ Վրաստանի ամենահարուստ մարդը:

Երկար տարիներ քաղաքականությունից հեռու եղած գործարար Իվանիշվիլին 2011թ. հոկտեմբերին անսպասելիորեն հայտարարեց  քաղաքական կուսակցություն ստեղծելու եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Շուտով նա ստեղծեց «Վրացական երազանք» կոալիցիան, որը հաղթեց խորհրդարանական ընտրություններում եւ 2012թ. հոկտեմբերի 1-ին կառավարություն ձեւավորեց՝ Իվանիշվիլիի գլխավորությամբ: