Փետրվարի 21-ին, ժամը 13.25-ին, Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխուղեղի ցնցում, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, վերին շրթունքի պատռված վերք, քթի ոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 58-ամյա Մարգարիտ Հ.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել է նույն օրը Զաքարիա Սարկավագի փողոցում վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մարտի 4-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 21-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Զաքարիա Սարկավագի փողոցի վերջնամասում Մարգարիտ Հ.-ին վրաերթի է ենթարկել 35-ամյա Վահե Թ.-ն՝ իրեն ամրակցված երթուղային միկրոավտոբուսով:

Կատարվում է քննություն: