Մարտի 4-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության ծառայողները Ավանի Քուչակ թաղամասի թիվ 15 շենքի բակից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Խաչատուր Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ փետրվարի 23-ին նա գողացել է նշված շենքի վերելակի էլեկտրական մարտկոցը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























