ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին մեղադրել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան համար՝ նշելով, որ նրանք կարող էին լինել վերջինիս հիվանդության պատճառը:
Վլադիմիր Ժիրինովսկին նաեւ հայտարարել է, որ Ուգո Չավեսը ХХI դարում Երկիր մոլորակի լավագույն նախագահն էր:
Չավեսը խոշոր մասշտաբի գործիչ էր, շատ ենք ցավում, որ վաղ հեռացավ կյանքից: Հնարավոր է, դա ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կազմակերպածն էր, որոնք քաղցկեղի առաջացմանը նպաստող միջոցներ էին կիրառել:
Չավեսի մահից հետո տեղական ընդդիմությունն ԱՄՆ-ի աջակցությամբ կփորձի նվաճել իշխանությունը: Աստծուն փառք, եթե նրանք կատարել են նախկինում կնքված պայմանագրերը: Հետագա պայմանագրերը կարող են դադարեցվել Վենեսուելայի նոր իշխանությունների կողմից», - ասել է նա, փոխանցում է РСН-ը:
Հիշեցնենք, ավելի վաղ նման մեղադրանքներով հանդես էր եկել Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, որը հայտարարել էր, որ Չավեսի հիվանդության մեղավորներն արտաքին ուժերն էին: Փոխնախագահի խոսքով՝ հարցը կքննի հատուկ հանձնաժողովը, բայց արդեն կարելի է ասել, որ «համապատասխան հետքեր են մնացել»:
Հիշեցնենք, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն այս գիշեր մահացել է երկարատեւ հիվանդությունից հետո: Պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն այս ամսվա ընթացքում:




























