Թուրքիայի բասկետբոլի առաջնության «Թուրք-Թելեքոմի» եւ «Բեշիկթաշի» միջեւ փետրվարի 13-ին կայացած խաղն ուղեկցվել է կատաղի ծեծկռտուքով:

Թուրքական Samanyolu կայքէջի փոխանցմամբ` «Թուրք-Թելեքոմի» երկրպագուները, չկարողանալով հանդուրժել իրենց թիմի պարտությունը, խաղի մեծ ընդմիջմանը մտել են «Բեշիկթաշի» երկրպագուների տրիբունա եւ փայտերով սկսել հարվածել նրանց: Անվտանգության աշխատակիցներին մի կերպ հաջողվում է հեռացնել «Թուրք-Թելեքոմի» երկրպագուներին, սակայն քիչ անց նրանք կրկին հարձակվել են հյուր ակումբի երկրպագուների վրա: Մարզադահլիճ ժամանած ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներին հաջողվել է դադարեցնել բախումը եւ դահլիճից հեռացնել «Թուրք-Թելեքոմի» երկրպագուներին:

Մարտերով ուղեկցված խաղն ավարտվել է 95-78՝ Բեշիկթաշի օգտին: