Վրաստանի ՆԳՆ-ի նախկին աշխատակից Օլեգ Մելնիկովը, ով վրացական իրավապահների կողմից հետախուզվում է լիազորությունների չարաշահման մեջ, քաղաքական ապաստան է խնդրել Ուկրաինայից: Այդ մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին:

Մելնիկովը ձերբակալվել էր Կիեւում 2012թ. վերջին: Վրացական իշխանությունները ձգտում են նրա արտաքսմանը: Դատախազի խոսքով, արտահանձնաման հարցը հետաձգվում է, քանի դեռ ուկրաինական կողմը չի քննարկել նրա հայցը:

Մելնիկովի փաստաբանի փաստաբանը միեւնույն ժամանակ հայտարարել է, թե իր պաշտպանյալը ապաստան խնդրել է դեռ այն ժամանակ, երվ ձերբակալվել էր: Այժմ նա համաձայն է վերադառնալ հայրենիք:

Մելնիկովը եղել է ՆԳՆ սահմանադրական անվտանգության վարչության աշխատակից: Իշխանափոխությունից հետո նրան ոստիկան ծեծելու մեղադրանք է առաջադրվել: Հունվարի սկզբին Կիեւի դատարանը կալանել էր Օլեգ Մելնիկովին: