Ըստ Երեւանի Ավագանո ընտրությունների հիմնական միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման ժամանակցույցի, մինչեւ մարտի 21-ը կձեւավորվեն ընտրական տեղամասերը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը` նշելով, թե ընտրատեղամասերի թիվը կարող է փոխվել, սակայն դա հայտնի կլինի միայն ԿԸՀ նիստից հետո:

Նրա խոսքով, անփոփոխ կմնան ընտրատարածքների թիվը` 13, ինչպես Երեւանի ավագանու 2009թ. մայիսի 31-ի ընտրությունների ժամանակ:

Նշենք, որ նախորդ ընտրություններին Երեւանում եղել է 439 ընտրատեղամաս:

Նշենք, որ Երեւանի Ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին, քաղաքական ուժերը պօայքարելու են 62 տեղերի համար: Մարտի 11-ից 21-ը կուսակցությունները կարող են ներկայացնել իրենց ցուցակները, իսկ մարտի 21-ից 31-ը կայանալու է նրանց գրանցումը: Քարոզարշավը մեկնարկելու է ապրիլի 7-ից եւ կավարտվի մայիսի 3-ին, մայիսի 4-ին լռության օր է: Ընտրությունները անցկացվելու են միայն համամասնական ցուցակներով: