Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդն, այսօր` մարտի 6-ին, Յուկիա Ամանոյին վերընտրել է կազմակերպության նախագահի պաշտոնում: Այս մասին հաղորդում է AFP-ն` վկայակոչելով ԱԷՄԳ-ում իր աղբյուրը:

Ամանոն ԱԷՄԳ-ն ղեկավարում է 2009-ից, երբ այդ պաշտոնում փոխարինեց եգիպտացի Մուհամեդ ալ-Բարադեյին: Վերջինս կազմակերպությունը գլխավորել էր 1997-ից եւ վերընտրվել է երկու անգամ` 2001-ին եւ 2005-ին:

ԱԷՄԳ-ն միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլրտում միջազգային համագործակցության զարգացումն է: