Վենեսուելայի ընդդիմությունը կողմնորոշվել է նախագահի միասնական թեկնածուի հարցում` Միրանդայի նահանգապետ, հոկտեմբերի նախագահական ընտրությունների քարոզարշավի մասնակից Էնրիկե Կոպրալեսը, հայտնում է Reuters-ը:

Սակայն rbc-ն նշում է, որ անձամբ Կապրիլեսը դեռ չի հայտարարել նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին: Նախկինում նա վենեսուելացիներին միասնականության կոչ էր արել` այդ մասին գրելով իր միկրոբլոգում:

2012թ. հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններին Կապրիլեսն ստացել էր ձայների 44,97%-ը, կյանքից հեռացած Չավեսը`54,42%-ը:

Սպասվում է, որ ընտրություններին Կապրիլեսի գլխավոր մրցակիցը կդառնա գործող փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, որին Չավեսն անվանել էր իր հաջորդ: Հասարակական կարծիքի վերջին հարցումները վկայում են, որ Մադուրոյի օգտին պատրաստ է քվեարկել վենեսուելացիների գրեթե 50%-ը, իսկ Կապրիլեսի օգտին`  միայն 36%-ը: