2012 թ. դեկտեմբերի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երեւանի Վրացական փողոցի թիվ 6 շենքի մի բնակարանից ոսկյա զարդեր եւ բիժուտերիա են գողացել: Օրեր անց՝ արդեն 2013 թ. հունվարի 3-ին, նույն բաժնում մեկ այլ ահազանգ ստացվեց, որ նույն շենքի մեկ այլ բնակարանից գողության փորձ է կատարվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված երկու հանցագործությունները կատարել են մեկ այլ հանցագործության համար մարտի 4-ին ձերբակալված Ռ. Գրիգորյանը եւ Վ. Հարությունյանը:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: