Ընթացիկ ամսվա երկրորդ կեսին կայանալու է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի պաշտոնական այցը Հայաստան: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ մարտի 7-ին կայացած համատեղ ասուլիսում:
Նախարարի խոսքով, ԵԽ գլխավոր քարտուղարի այցի ընթացքում վերջնական տեսքի կբերվեն Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության գերակայություններն ու ծրագիրը: Այն ներկայացվելու է Ստրասբուրգում: Հայաստանի նախագահության շրջանակներում նախատեսված էեն մի շարք կարեւոր միջոցառումներ խորհրդարանների, ԱԳ նախարևարների մակարդակով` մշակույթի եւ կրթության ոլորտներում: Նախատեսվում է Եվրոպայի Խորհրդի քաղաքապետերի հանդիպումը: «Մենք ցանկանում ենք օգտվել այդ հնարավորությունից Ստրասբուրգում մի քանի մշակութային միջոցառումներ անցկացնելով»,- ասել է Նալբանդյանը: Կարեւորագույն իրադարձություններից կլինի նաեւ Հայաստանի նախագահի այցը Ստրասբուրգ:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























