ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) նախկին ղեկավար, կանանց հետ աղմկահարույց պատմության մեջ ընկած գեներալ Դեյվիդ Պետրեուսը, ներգրավված է նաեւ Իրաքում ամերիկացի զինվորականների կողմից պատանդներին խոշտանգելու փաստի նոր հետաքննությանը:

Պենտագոնի նախկին ղեկավարին մեղադրել են ամերիկյան ռազմական արշավի ժամանակ Իրաքի տարածքում կազմակերպված հատուկ բանտերում դատապարտյալների հանդեպ կիրառված կտտանքները թաքցնելու մեջ:

Համաձայն The Guardian-ի տվյալների, 2004 թվականին Պետրեուսի մասնակցությամբ ստեղծվել են խոշտանգման կենտրոններ, որոնք կոչված են եղել ճնշել ապստամբների դիմադրությունը: Չնայած, որ գեներալն անձամբ չի ղեկավարել բանտերը, սակայն նրա ղեկավարությամբ աշխատել են գնդապետներ Ջեյմս Սթիլն ու Ջեյմս Քոֆմանը, ովքեր հաշիվ են տվել կատարված աշխատանքի համար, գրում է  LifeNews-ը: Նրանց գործընկերների ցուցմոնքների համաձայն, Սթիլն ու Քոֆմանը չեն զբաղվել պատանդներին կտտելով, սակայն հաճախ են ներկա եղել պատժի իրականացման ժամանակ: «Դատապարտյալներին խոշտանգում էին հոսանքով, հանում էին  եղունգները եւ հարվածում էին ինտիմ տեղերին»,- խոստովանել է բանտում մեկ տարի աշխպատած գեներալ Մունթալխեր ալ-Սամարին:

Հիշեցնենք, որ Դեյվիդ Պետրեուսը Պենտագոնի ղեկավարի պաշտոնից հեռացվել է այն բանից հետո, երբ հատուկ ծառայությունները բացահայտել են նրա` ոչ ամուսնական կապը լրագրողուհի եւ նրա կենսագիր Պոլ Բրոդուելի հետ: