Այս գիշեր եւ վաղը ցերեկը Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում է առանց տեղումների եղանակ, լեռներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Մարտի 8-ից եղանակը կսկսի աստիճանաբար տաքանալ:
Ըստ «Հայպետհիդրոմետի»` Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը տեղումներ չեն լինի: Գիշերը մայրաքաղաքում կլինի -5-7, ցերեկը` +6+8:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` -19-24, ցերեկը` -2-5,
Կոտայքում` գիշերը` -15-20, ցերեկը` -2-5,
Գեղարքունիքում` գիշերը` -15-20, ցերեկը` -2-5,
Լոռիում` գիշերը` -10-15, ցերեկը` 0+5,
Տավուշում` գիշերը` -6-11, ցերեկը` +5+10,
Արագածոտնի լեռներում` գիշերը` -19-24, ցերեկը` -2-5,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` -5-8, ցերեկը` +4+7,
Արարատում` գիշերը` -4-7, ցերեկը` +5+9,
Արմավիրում` գիշերը` -4-7, ցերեկը` +5+9,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` -15-20, ցերեկը` -2-5,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` -4-7, ցերեկը` +5+9,
Սյունիքի հովիտներում` գիշերը` -1-5, ցերեկը` +3+8,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` -10-15, ցերեկը` 0+5,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` -3-6, ցերեկը` +2+7:




























