Ժողովրդի պայքարը երկար է լինելու, բայց այն չի անցնի ապրիլի 9-ից: Այդ մասին մարտի 7-ին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Մեր պայքարը կձգվի ոչ ավելի, քանի որ իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին: Ոչ ոք, ոչ մարզպետը, ոչ նախագահը, ոչ Րաֆֆին չպետք է մարդկանցից խլեն իրենց օրինական իրավունքները: Մարդկանցից խլեն նրանց բնույթը: Թող այդ մասին իմանան բոլոր մարզպետները` սկսած Սյունիքի մարզպետից եւ վերջացրած մյուսներով, այդ թվում` Լոռիի մարզպետով: Նրանցից ոչ ոք իրավունք չունի ահաբեկելու մեզ»,- ասել է Հովհաննիսյանը: