Սպիտակը Հայաստանի ապագայի քաղաքն է: Այս մասին, այսօր` մարտի 7-ին, հայտարարել է Հայաստանի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` հանդես գալով Սպիտակ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Քաջ Սպիտակ-Համամլու, դուք կերտել եք մեր ժողովրդի պատմությունը, նրա ազատագրումը: Մեծագույն ողբերգության` աղետալի երկրաշարժի օրերին ես եկա ասյտեղ, որպեսզի իմ ժողովրդի հետ կիսեմ նրա ճակատագիրը: Մենք կհիշենք նրանց, ում կորցրել ենք: Նրանք միշտ մեր սրտերում են, բայց Սպիտակը նաեւ մեր ապագայի քաղաքն է, մեր երեխաների քաղաքը եւ ոչ ոք իրավունք չունի խլել նրանցից այդ ապագան: Գլխավոր տիրակալը մեզ համար նրանք չեն, ովքեր ուզում են վախեցնել ժողովրդին, նրանք պատասխան կտան դրա համար: Գլխավորը մեր հայրենիքն է»,-ասել է Հովհաննիսյանը:




























