«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ:

Շնորհավորանքում ասվում է.

«Սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ  կանանց միջազգային տոնի` Մարտի 8-ի առիթով: Մաղթում եմ առողջություն ու երջանկություն:

Գարնանային այս օրը ուզում եմ մեծարանքի խոսքեր ասել ձեր հասցեին, հիշեցնելով այն անգնահատելի դերի մասին, որ դուք մշտապես ունեցել եք մեր հասարակության կյանքում: Ուզում եմ աջակցության խոսքեր հղել մեր զինվորների մայրերին, ովքեր սպասում են հայրենիքին ծառայող իրենց որդիների վերադարձին:

Մարդու համար չկա ավելի թանկ զգացում, քան սերը մոր ու հայրենիքի նկատմամբ եւ այս գաղափարը սերնդեսերունդ մեր ժողովրդին է փոխանցվում: Դուք կյանքում արժանի եք միայն մեծ սիրո, ընտանեկան անամպ երջանկության ու մեծարանքի:

Նորից ու նորից շնորհավորելով բնության զարթոնքի այս գեղեցիկ տոնի առիթով, մաղթում եմ ձեր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն եւ բարգավաճում»: