Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բարեմաղթանքներով բացիկներ ու ծաղիկներ են ստացել մարտի 8–ին առաջինը Երեւան ժամանած կանայք։
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր Երեւանի Զվարթնոց օդանավակայանում քաղաքապետի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են ստանալու բոլոր 15 ժամանումների կին ուղեւորները, ինչպես նաեւ ժամանմանը սպասող, հյուրերին դիմավորող կանայք։




























