Օրացուցային օրեր կան, որ «պատկանում են» ծաղկավաճառներին: Այդ մասին այսօր՝ մարտի 8-ին հայտարարեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հկ նախագահ Լուսինե Յաղուբյանը: Այդ օրերն են՝ մարտի 8-ը, ապրիլի 7-ը, վերջին զանգը դպրոցներում:
Լ. Յաղուբյանը նշեց, որ այսօր եւս ծաղիկները թանկացել են; Մասնավորապես՝ սովորական վարդի գինը 500-700 դրամից բարձրացել է մինչեւ 1000-1500 դրամ, հոլանդական վարդինը՝ 1500 դրամից մինչեւ 2500 դրամ: Պրիմուլիաները նախորդ օրերի 700-800 դրամի փոխարեն այսօր արժեն 1000 դրամ, կակաչները՝ 200 դրամի փոխարեն 300-350 դրամ;
Լ. Յաղուբյանի խոսքով՝ ծաղկավաճառները չարաշահում են մարդկանց զգացմունքները, օգտվելով դրանից՝ գերշահույթներ են ստանում; «Կարաբալան անգամ կզարմանար»,- ասաց Լ. Յաղուբյանը:




























