Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվել են տարաբնույթ տոնական միջոցառումներ:

Հյուսիսային եւ Մաշտոցի պողոտաներում տեղադրվել են գունազարդ տոնական 8-եր: Անցորդ բոլոր կանաց եւ աղջիկներին բարեհամբույր միմերն ու օգնականները քաղաքապետի անունից բաժանել են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին անսպասելի, բայցեւ հաճելի անակնկալի համար՝  կանայք իրենց հերթին բարեմաղթանքներ են հղել բոլոր հայուհիների:

Մարտի 8-յան բարձր տրամադրությունն ապահովել են նաեւ պողոտաներում հնչող երեւանյան երգերը: