Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մարտ 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումների շրջանակում, Հյուսիայի պողոտա - Աբովյան փողոց խաչմերուկի հարակից հատվածում, անցորդներն ականատես են եղել օրվա ամենաանսպասելի անակնկալին՝ ֆլեշմոբին:

Միանման հագնված տասնյակ երիտասարդներ մի քանի րոպեի ընթացքում ժամանակակից մոտիվներով հայկական պարային հետաքրքիր համար են ներկայացրել: Պարի ավարտին՝ տղաները, շնորհավորելով կանանց տոնը, կարմիր սալիկներով 8 են պատկերել:

Ականտեսները խոստովանել են, որ զարմացած ու միաժամանակ հիացած են անակնկալով:

Մասնակիցները, շնորհավորական խոսքեր հղելով անցորդներին, «Երեւան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսներով  շարժվել են Մաշտոցի պողոտա: Այստեղ եւս պարային փոքրիկ բեմադրությունն իր շուրջն է համախմբել կանանց ու աղջիկներին:

Օրվա ընթացքում ֆլեշ մոբեր են կազմակերպվել են նաեւ Շենգավիթ վարչական շրջանի`  Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, Նոր Նորք  եւ Մալաթիա-Սեբաստիա վորչական շրջաններում էլ համապատասխանաբար Գայի եւ  Զորավար Անդրանիկի արձանների հարակից տարածքներում: