RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը վստահ է, որ ռուսական հեռուստատեսությունը պետք է նմանվի ամերիկյան հեռուստաալիքներին, որտեղ հաղորդավարները վաղուց ֆուտբոլային մրցավարի դեր չեն կատարում, այլ պնդում են սեփական դիրքորոշումը։ Այդ մասին նա ասել է lenta.ru-ի հետ զրույցում։ «Մենք դիրքորոշում ենք տալիս, այլընտրանքային հիմնական ուղղություն եւ միայն դրանով լսարան վաստակում»։
Սիմոնյանը
ԱՄՆ-ում RT դիտում են ձախերը եւ «համակարգի դեմ պայքարի մարտիկները»։ Ըստ Սիմոնյանի՝ Ռուսաստանն այդ ռեսուրսը պետք է օգտագործի հաջորդ տեղեկատվական պատերազմի ժամանակ, որպեսզի տանուլ չտա այն, ինչպես դա կատարվեց Հարավային Օսիայի դեպքերի ժամանակ։
RT-ի գլխավոր խմբագիրը հրատարակչության եւ լրագրողների նման պահվածքի մեջ ոչ մի սարսափելի բան չի տեսնում: ՆՏՎ-ի համար կարեւորը բիզնեսն է. Այդ պատճառով էլ ալիքը կարող է սկանդալներ եւ կրիմինալ ցույց տալ, եթե դա դուր է գալիս լսարանին, վստահ է նա: Ընդ որում, Սիմոնյանը կարծում է, որ պետական միջոցներով գոյատեւող իր ալիքն էլ չպետք է մտածի լուսաբանման եւ հեռուստադիտողների ընդհանուր մակարդակի մասին: Այդ պատճառով էլ նա, օրինակ, հաճույքով է ցուցադրում Ռուստեմ Ադագամովի նախկին կնոջ հարցազրույցը, որը ակնարկներ է պարունակում Ադագամովի կողմից Նորվեգիայում կատարած սեռական հանցագործության վերաբերյալ: Անձամբ Սիմոնյանը նախընտրում է Մարկես Դեն Բրաունին, իսկ ոչ օբյեկտիվ լրատվամիջոցներից` «Կոմերսանտը» եւ «Վեդոմոստին»:
Պատասխանելով հարցին, թե ինչու է ՆՏՎ-ի «Երկաթյա լեդի» հաղորդման ժամանակ հարձակվել Իլյա Պոնոմարյովի վրա, իսկ «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր Անդրեյ Իսայեւի դեպքում բնավ էլ այդպես չի եղել, Սիմոնյանը նշել է.
«Ես չեմ էլ պատրաստվում ձեւացնել, թե տեղով մեկ օբյեկտիվություն եմ: Ես ընդհանրապես չեմ կարծում, որ հաղորդավարը պետք է օբյեկտիվ լինի... Ես Պոնոմարյովի վրա ավելի շատ եմ հարձակվել, քան Իսայեւի, քանի որ Իսայեւի գաղափարներն ինձ ավելի հոգեհարազատ են, իսկ ի՞նչ կա դրա մեջ: Ես կպաշտպանեմ այն գաղափարները, որոնց հարում եմ, եւ չեմ ձեւացնի, թե ինձ համար միեւնույն է: Մեր հաղորդումը բնավ էլ անկողմնակալության չի հավակնում...
Մեզ մոտ ընդունված է, որ հաղորդավարը չպետք է մասնակցի երկխոսությանը, սակայն դա քաղաքական հարց չէ, այլ ձեւաչափային, այն է՝ ինչը համարել ավելի մասնագիտական եւ նորաձեւ: Ինձ ավելի նորաձեւ եւ հետաքրքիր է թվում, երբ հաղորդավարը նման չէ ֆուտբոլային մրցավարի»:
Խոսելով լրագրողական գործառույթի մասին` Սիմոնյանը նշել է, որ «իշխանությանն աջակցելուց եւ քննադատելուց բացի կան նաեւ միլիարդավոր այլ գործառույթներ»:
«Ես կարծում եմ, որ լրագրողական գործառույթն իր լսարանին կատարվածի մասին տեղեկացնելն է: Իսկ իշխանությանն աջակցելը կամ քննադատելը համապատասխան հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների գործառույթն է: Իսկ լրագրողությունը, որպես այդպիսին, իր ներսում չի նախատեսում հասարակական կամ քաղաքական կազմակերպություններ: Այլ այն որպես իր գործառույթի ուղեկցողներ նախատեսում է զանգվածային լրատվամիջոցները: Ես կարծում եմ, որ լրատվամիջոցների նպատակը նաեւ հասարակական գործառույթն է` տեղեկացնել կատարվածի մասին... Ինձ դուր չի գալիս մեր միանգամայն միամիտ պատկերացումը, որ իշխանությանը դեմ լրատվամիջոցներն օբյեկտիվ են: Ախր նրանք նույնպես օբյեկտիվ չեն: Նրանք նույնպես պաշտպանում են իշխանությանը դեմ եղողների շահերը եւ բնավ էլ օբյեկտիվ չեն, իշխանությանը սատարողներից այնքան էլ լավը չեն», - ասել է նա:




























