Ռուսաստանի հավաքականի մարզիչ Գուս Հիդդինկը փետրվարի 19-ին կայցելի Թուրքիա, որպեսզի այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիր ստորագրի: Այս մասին հաղորդում է թուրքական Takvim թերթը: Ըստ թերթի, հոլանդացի մասնագետը 4 տարով համաձայնագիր կստորագրի եւ կստանա տարեկան 3 միլիոն 750 հազար եվրո:
Նշենք, որ անցած շաբաթ օրը` փետրվարի 13-ին Հիդդինկը որոշում է կայացրել 2010 թվականի հունիսի 30-ին լքել Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչի պաշտոնը, երբ կլրանա իր պայմանագրի ժամկետը:
«Ռուսական միության նախագահի հետ մանրամասն խոսակցությունից հետո մենք պայմանավորվեցինք բաժանվել հունիսի 30-ին: Մենք այդ որոշումը հիմա ենք ընդունել, որպեսզի միությունը բավականին ժամանակ ունենա ինձ փոխարինող գտնելու համար»,- հայտարարել է Հիդդինկը:



























