«Ապարանի» բժշկական կենտրոնում գտնվող Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 6 ամսական Նարեկ Ասատրյանի առողջական վիճակը բավարար է, արդեն առողջանում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի փոխտնօրեն Մարգարիտ Աճեմյանը:
Նա տեղեկացրեց, որ երեխան ջերմություն չունի, վիճակը լավ է: Առաջիկա երկու օրերին Նարեկ Ասատրյանին դուրս կգրեն հիվանդանոցից: Նույն հիվանդանոցում գտնվող նրա կրտսեր եղբորը վիճակը ավելի լավ է, պարզապես դուրս չեն գրում հիվանդանոցից, քանի որ մայրը եւս հիվանդանոցում է, խնամում է Նարեկին: Մարգարիտ Աճեմյանը նշեց, որ երեխաները H1N1-ի անալիզ չեն հանձնել, կարիք չի եղել, կասկածներ չունեին:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում փոքրիկ երեխան ունի առողջական խնդիրներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը երեխային հիվանդանոց տեղափոխելու համար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Գիշերը երեխայի առողջական վիճակը վատացել էր, առավոտյան փորձել էին նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն չէին կարողացել: Նորաշեն գյուղի ճանապարհը տեղացած առատ ձյան պատճառով փակվել էր: Այդ պատճառով «Շտապօգնության» մեքենան եւս չէր կարողացել հասնել գյուղ: Փրկարարները նրան տեղափոխել էին «Ապարան» բժշկական կենտրոն բարձր ջերմությամբ, հիպերթերմիկ, ցնցումային սինդրոմով: Երեխայի մոտ հայտնաբերվել է սուր-ռեսպիրատոր հիվանդություն: Նրա մեծ եղբայրը, ով 2 տարեկան է, նույն ախտանշաններով մեկ շաբաթ առաջ է տեղափոխվել «Ապարան» բ/կ:




























