Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը չի մասնակցելու Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Նրա խոսքով` իրենք եկել են այն եզրակացության, որ այդ ամենը շինծու է:

«Մինչեւ նախադրյալներ չլինեն, որ ընտրությունները լինելու են ազնիվ, մենք չենք մասնակցելու»,-ասաց նա, սակայն չբացառեց, որ հնարավոր է միանա Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժմանը: «Մենք Րաֆֆի Հովհաննիսյանին չենք միանալու, այլ` ժողովրդին: Դրա մեջ ամոթ բան չկա: Ընդհակառակը` պարծանք է ժողովրդի կողքին լինելը»,- ասաց Տիգրան Կարապետյանը: