36-ամյա Աննա Ռամազյանը ֆինանսական հարցերի շուրջ  վիճաբանության ընթացքում կծել է մոր ցուցամատը: Լոռիի մարզի  ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն 36-ամյա Աննա Ռամազյանը մոր` Արաքսյա Ավետիսյանի հետ ուշ տուն վերադառնալու եւ ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով բռնել է վերջինիս աջ ձեռքը եւ կծել նրա ցուցամատը` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթեւ վնաս:

Քրեական գործ է հարուցվել 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել մարտի 6-ին: Առաջիկայում նշանակվի դատական քննության օրը: