63-ամյա Հրայր Մխեյանը ներկայացնելով որպես իր հիվանդագին վիճակի բուժման միակ միջոց երիտասարդներին առաջարկել է նրանց նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել: Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ: 63-ամյա  Հրայր Մխեյանը, աշխատելով «ՀԵՑ» հերթապահ էլ.մանտյորի շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով  հերթապահության ժամանակ իր աշխատավայր է կանչել Լվովյան փողոցի շենքերից մեկի բնակիչ , անչափահաս Ի. Ս-ին եւ վերջինիս փորձել է համոզել, որ իր հիվանդագին վիճակի բուժման միակ միջոցը սերմնահեղուկի օգտագործումն է: Նա առաջարկել է սեքսուալ բնույթի գործողություն կատարել աղջկա նկատմամբ, սակայն մերժում ստանալով, բռնի ուժով է հագուրդ տվել սեռական կրքին:

Բացի այդ, Արաբկիր վարչական շրջանի շոգեբաղնիքում նույն ձեւով է վարվել Տ. Ա-ի եւ Ի. Ս-ի հետ: Քրեական գործ է հարուցվել 139 հոդվածի (սեռական բնույթի բռնի գործողություններ) 1-ին եւ 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նա իր գործողությունները սկսել է 2004թ-ից եւ շարունակել մինչեւ 2011թ-ը:

Վերջին դատական նիստը տեղի է ունեցել մարտի 7-ին: Առաջիկայում կնշանակվի նոր դատական քննության օրը: