Եգիպտոսի ոստիկանությունը հրաժարվում է բողոքի ցույցերը ճնշելուց։ Իրավապահները ցույցի են դուրս եկել եւ իշխանություններից  պահանջել վերջ տալ իրենց ձեռքով քաղաքացիների համար անընդունելի կարգեր հաստատելուն։

Ոստիկանների բողոքի ցույցերը կայացել են երկրի  29 նահանգներից 10-ում։

Ցուցարարների մի մասը ներքին գործերի նախարարի հրաժարականն է պահանջում, գրում է Associated Press-ը։

Ոստիկանների ցույցերին նախորդել են մի քանի միջադեպեր, որոնց ժամանակ ոստիկանները հրաժարվել են քաղաքացիների ցույցը ճնշելուց եւ նախագահի ավտոշարասյունն ուղեկցելուց, ինչպես նաեւ նրա հարազատներին պաշտպանելուց։

Ի պատասխան իսլամիստները հատարարել են, որ պատրաստ են իրենք ստանձնել իրավապահների գործառույթը հարավային Ասուան նահանգում կարգուկանոն ապահովելիս, հայտնում է rbc-ն։

Ոստիկանների բողոքները առանց այն էլ լարված Եգիպտոսում նոր լարվածություն են ստեղծել։