Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Սեւաքար գյուղում այսօր` մարտի 9-ին հիմնովին փլուզվել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին եւ մեկ բնակելի շենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սեւաքարի գյուղապետ Արշավիր Հակոբյանը:
Բարեբախտաբար եկեղեցում այդ պահին այցելուներ չեն եղել: Եկեղեցին կառուցվել է 1900թ-ին եւ դրանից հետո չի վերանորոգվել: Եկեղեցին վերանորոգելու խնդրանքով գյուղապետը դիմել է մի շարք իրավասու մարմինների, սակայն խնդրին լուծում տալու փոխարեն գյուղապետին առաջարկել են բարերար գտնել: Նշենք, որ գյուղում քահանա չկա:
Փլված բնակելի շինությունում եւս ոչ ոք չի եղել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:



























