Դաղստանում մարտի 9 –ին միանգամից երկու սպանություն է տեղի ունեցել: Այսպես, ռուսաց լեզվի ուսուցչուհուն սպանված են գտել Կուրապ գյուղի իր տանը: Հարեւանները 1951 թ. ծնված կնոջը գտել են տանը` արյան մեջ, հաղորդում է «Ռոսբալտը»: Իրավապահները սպանության տարբեր վարկածներ են դիտարկում` կենցաղային, նրա աշխատանքի հետ կապված:
Մարտի 9-ի երեկոյան Դաղստանում իր տանը սպանվել է նաեւ դաշնային դատավոր Ահմեդ Ռաջիբովը: Անհայտ անձինք նրան դուրս են հանել տնից, սպանել եւ հեռացել: «ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ հետաքննությունը պարզել է հարձակվողների ինքնությունը:




























