Հայաստանի Փաստաբանների պալատի խորհուրդը նոր կազմ ունի: Երեկ` մարտի 9-ին կայացած քվեարկության ընթացքում ընտրվել են խորհրդի 12 անդամները:

Ընտրություններին մասնակցել է գրանցված 1376 փաստաբաններից 737-ը: Յուրաքանչյուր ընտորղ իրավունք է ունեցել քվեաթերթիկում նշել առաջադրված 31 թեկնածուներից միայն 12-ի անունները:

Առավելագույն թվով ձայներ են ստացել եւ խորհրդի կազմում ընտրվել են հետեւյալ 12 փաստաբանները.

1. Արա Զոհրաբյան - 533 ձայն

2. Մելանյա Առուստամյան - 354 ձայն

3. Կարեն Մեժլումյան - 348 ձայն

4. Լուսինե Սահակյան - 342 ձայն

5. Նիկոլայ Բաղդասարյան - 320 ձայն

6. Ռուբեն Հակոբյան -307 ձայն

7. Երվանդ Վարոսյան - 305 ձայն

8. Գևորգ Գյոզալյան - 300 ձայն

9. Կարապետ Աղաջանյան - 274 ձայն

10. Լիպարիտ Սիմոնյան - 362 ձայն

11. Սիմոն Բաբայան - 353 ձայն

12. Մարտուն Փանոսյան - 246 ձայն

Պալատի խորհուրդն ի պաշտոնե ղեկավարում է Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:

Պալատի խորհրդի ընտրված անդամների լիազորությունները սկսվում են 2013 թվականի մարտի 13-ից: