Ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել ռուսաստանցի դերասան Էդուարդ Ռադզյուկեւիչը: Դերասանի մոտ ինսուլտ են կասկածում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռադզյուկեւիչը կեսօրին մոտ անձամբ է շտապօգնություն կանչել: Բժիշկներն ասել են, որ նրա կյանքին հիմա արդեն վտանգ չի սպառնում:

Հանդիսատեսին Ռադզյուկեւիչը հայտնի է երգիծական «Վեց կադր», «Մեծ տարբերություն» հեռուստաշոուներից: Դերասանը նաեւ խաղացել է մի շարք հեռուստասերիալներում: