Հայաստանի տնտեսությունը կվերականգնվի եւ 2013 թ. կգերազանցի նախաճգնաժամային մակարդակը, իսկ հեռանկարում կշարունակի զարգանալ կայուն տեմպերով` տարեկան ապահովելով մոտ 5-7 տոկոս տնտեսական աճ: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած «2012-15 թ.թ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում» (նախագիծ):
Նշվել է, որ 2025 թ., 2011 թ. համեմատ, բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գրեթե կեռապատկվի` կազմելով շուրջ 10 հազ. դոլար:
Սկսած 1994 թվականից, մինչ ճգնաժամը, ՀՀ տնտեսությունն անընդհատ աճել է`միջին տարեկան կտրվածքով ապահովելով գրեթե 9 տոկոս աճի ցուցանիշ: Ընդ որում, 2003-2008 թթ. տնտեսության աճն արագացել է եւ կազմել տարեկան միջինում 12.2 տոկոս:
2009 թ. Հայաստանում արձանագրվել է 14,1% անկում, սակայն այնուհետ տնտեսությունը աստիճանաբար սկսել է վերականգնվել՝ 2010-11 թ.թ. միջինում 3,5%: 2012 թ. արձանագրվեց 7,2% տնտեսական աճ:
Նշենք, որ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը կոչված է փոխարինելու կայուն զարգացման ծրագրին, որն ընդունվել էր մինչ ճգնաժամը:



























