Հաստատված դենդրոնախագծերին համապատասխան, ապրիլի 1-ից, Երեւանի վարչական շրջանների տարածքներում, այդ թվում նաեւ մուտքերում եւ հրապարակներում, կսկսվեն ձեւավորման աշխատանքները:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությանը ստուգումներ անցկացնել քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցներում եւ առողջապահական հիմնարկներում:
Հանձնարարվել է նաեւ մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի բոլոր շենքերի շքամուտքերն ապահովել հայտարարությունների համար նախատեսված տախտակներով: Միաժամանակ հանձնարարվել է վարչական շրջանների մարդաշատ վայրերում տեղադրել անվճար հայտարարությունների ցուցատախտակներ:



























