Երեւանում գույքագրվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից սպասարկվող 14800 հենասյուն, որոնցից 2900-ը ենթակա են փոփոխման կամ վերանորոգման: 2013 թվականին նախատեսված աշխատանքների շրջանակում կփոխվի 1000 հենասյուն:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ  քաղաքապետի հանձնարարությամբ բակային տարածքներում գտնվող էլեկտրական մալուխների վիճակի եւ դրանց կարգավորման նպատակով պատրաստվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

Զեկուցվել է նաեւ, որ գույքագրվել են բարեկարգման անհրաժեշտություն ունեցող  էլեկտրամատակարարման ենթակայաններն ու գազաբաշխիչ կետերը, եւ առաջիկայում կմեկնարկեն բարեկարգման աշխատանքները: