«Կոնվերս բանկը» կիրակի՝ մարտի 10-ին, ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «շախմատային» հանդիպում էր կազմակերպել բանկի աշխատակիցների, հաճախորդների եւ ԹՈւՄՈ կենտրոնի սաների միջեւ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին բանկի մամուլի ծառայությունից, «Շախմատային երկխոսություն» անունով հանդիպմանը ներկա են եղել նաեւ գրոսմայստերներ եւ աշխարհի ու օլիմպիական չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանի եւ գրոսմայսմաստեր Աշոտ Նադանյանը։

Չեմպիոնների հետ ԹՈւՄՈ-ում կազմակերպված միաժամանակ շախմատային խաղին մի կողմից մասնակցել են 15 պատանիներ, իսկ մյուս կողմից 3 գրոսմայստերներ։ Հանդիպմանը միանգամից երեք սենսացիա է գրանցվել։ Ծրագրավորման ու անիմացիայի գաղտնիքներին ծանոթացող 3 թումոյականներ ոչ-ոքի են ավարտել խաղը՝ երկուսը Գաբրիել Սարգսյանի, իսկ մեկը Վլադիմիր Հակոբյանի հետ։

«Ինձ համար մեծ պատասխանատվություն է խաղալ հատկապես երիտասարդ շախմատիստների հետ, քանի որ նրանցից յուրաքանչյուրի մեջ ապագա չեմպիոն եմ տեսնում», - խոստովանել է Վլադիմիր Հակոբյանը խաղի ավարտին։

Նշենք, որ ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները ինտերնետով օն-լայն կապ էին կազմակերպել կենտրոնի Գյումրիի շախմատի դպրոցի եւ ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղի հետ։

Ըստ «Կոնվերս բանկի»՝ մրցույթի անցկացման վայրի ընտրությունը պայմանավորված է ստեղծարար եւ առաջադիմական մտքի զարգացմանն ուղղված Կոնվերս Բանկի անթաքույց խրախուսական դիրքորոշմամբ: