Մարտի 10-ին 92 տարեկանում հասակում վախճանվել է հայ վիրաբուժության նահապետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ. Հերացիի շքանշանի առաջին ասպետ, ԽՍՀՄ ԱՆ Երեւանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի (այժմ` ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ)  հիմնադիր-տնօրեն Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանը:

Նրա քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 11-ին, ժամը 17.00-ին Նորքի V զանգվածի «Սուրբ Սարգիս» եկեղեցում:

Հուղարկավորությունը՝ մարտի 12-ին, ժամը 14.00-ին նույն եկեղեցուց: