Երեւանի պետական համալսարանի գիտական գրադարանում կայացել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նվիրած գիտական եւ ուսումնական գրականության տոնական շնորհանդեսը:

Բուհի գրադարանային ֆոնդը լրացվել է հայտնի ռուս հեղինակների ժամանակակից դասագրքերով, մենագրություններով եւ ռուսերենի, գրականության եւ Ռուսաստանի մշակույթի ուսումնական ձեռնարկներով, բառարաններով, աուդիո- եւ վիդեոնյութերով` նախատեսված ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար: Նվերի արժեքը կազմել է 180 հազար ռուբլի: