Բաշկիրիայում 12-ամյա տղան դանակահարել է հորեղբորը՝ նրանից պաշտպանելով կանանց: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 8-ին: Ներկայումս երեխան քննիչների պնդմամբ, գտնվում է շրջանային հիվանդանոցում՝ հոգեբանի հսկողության տակ, հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով՝ մարտի 8-ի գիշերը, Բաշկիրիայի Կարմասկալինի շրջանում, հարբած վիճակում գտնվող 39-ամյա տղամարդը վիճաբանություն է սկսել իր հարազատների հետ, որի ընթացքում սկսել է ծեծել կանանց՝ իր 79-ամյա տատիկին, ինչպես նաեւ նրա 47 եւ 53 տարեկան դուստրերին, գրում է NEWSru.com-ը:

Փրկվելով հարբած տղամարդուց, կանայք՝ իրենց 3 եւ 11 տարեկան աղջիկների հետ դուրս են փախել փողոց, իսկ 53-ամյա տանտիրուհու 12-ամյա թոռը վերցրել է դանակն ու հարվածել հորեղբոր մեջքին:

Ստացված վնասվածքներից տղամարդը տղում մահացել է: Քննչական կոմիտեում նշել են, որ սպանվածը նախկինում դատապարտված է եղել սպանության սպառնալիքի համար: