Տեղի է ունեցել ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի 28 անդամներից 25-ը: Օրակարգում ընդգրկված է եղել ռեկտորի թափուր պաշտոնի  մրցույթի հարցը: Առաջադրվել էր մեկ թեկնածու՝ պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը: Նա ներկայացրել է ՀԱԱՀ  զարգացման  հնգամյա ծրագիր:

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի կողմից` գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով ՀԱԱՀ  ռեկտոր է  ընտրվել պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը: