Վաղը, հատկապես օրվա երկրորդ կեսին Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ քամու ուժգնությունը մինչեւ 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կշարունակի աճել:

Ըստ «Հայպետհիդրոմետի»` Երեւանում մարտի 13-ին, հատկապե օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, ցերեկը` +16+18:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` -3+2, ցերեկը` +4+9,

Կոտայքում` գիշերը` -3+2, ցերեկը` +4+9, 

Գեղարքունիքում` գիշերը` -3+2, ցերեկը` +4+9,

Լոռիում` գիշերը` +1+6, ցերեկը` +14+18,

Տավուշում` գիշերը` +7+12, ցերեկը` +15+20,  

Արագածոտնի լեռներում` գիշերը` -3+2, ցերեկը` +4+9,  

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +5+8, ցերեկը` +14+17,  

Արարատում` գիշերը` +4+7, ցերեկը` +16+19,

Արմավիրում` գիշերը` +4+7, ցերեկը` +16+19,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` -3+2, ցերեկը` +4+9,  

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +4+7, ցերեկը` +16+19,  

Սյունիքի հովիտներում` գիշերը` +10+15, ցերեկը` +20+23,  

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +3+8, ցերեկը` +12+17,  

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +8+13, ցերեկը` +17+22: