Լիբիայում կեղծ ալկոհոլի զոհերի թիվը հասնում է 60 մարդու: Հիվանդանոցներում շարունակում են մնալ 709 տուժածնոր, այդ մասին հայտնել է տեղի առողջապահության նախարար Նուրի Դոգմանը:
Ըստ նրա` թունավորվածներից ոմանք կորցրել են տեսողությունը, մի քանի մարդ անգիտակից վիճակում են, շատերն ունեն երիկամային անբավարարություն, այդ բոլոր ախտանիշները հատուկ են մեթիլ սպիրտից թունավորմանը, հաղորդում է vesti.ru-ն:
Թունավորման առաջին դեպքերը գրնացվել էին մարտի 8-ին: Տուժածների մեծամասնությունը 19-50 տարեկան տղամարդիկ են
Լիբիայում պաշտոնապես արգելված է ալկոհոլի վաճառքը եւ կիրառումը, սակայն Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո երկրում աշխուժորեն զարգանում է սեւ շուկան, որը ցանկացողներին ապահովում է ոչ միայն ալկոհոլով, այլեւ զենքով եւ թմրանյութերով:




























