Սոչիում Կրասնայա Պոլյանայից մարտի 13-ին մոտ 700 շինարարների են տարհանում՝ Մզիմտա գետի վարարման հետեւանքով առաջացած հեղեղումների պատճառով, հայտնում է ԱԻՆ Հարավային տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցիչը:

Հեղեղման մասին հաղորդումը ստացվել է Մոսկվայի ժամանակով ժ. 6.39-ին: Ըստ փրկարարների՝ հեղեղումն աննշան է, տարհանումը կանխարգելիչ բնույթ է կրում: Նրանց ապահովության համար տեղափոխում են մետաղական կոնստրուկցիաների արտադրամաս»,-  ասել է ԱԻՆ ներկայացուցիչը, գրում է gazeta.ru-ն: