Երեւանի պետական համալսարանում կայացել է «ՀԱՊԿ. Միասին մենք ուժ ենք» ֆիլմի ցուցադրությունը: Ցուցադրությունը կայացել է Հայաստանում ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության միջազգային հանրային կենտրոնի ստեղծման 5-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակում:
Ֆիլմը դիտել են քաղաքագիտության, իրավաբանական եւ միջազգային հարաբերությունների 1-3 կուրսերի ուսանողները: Ֆիլմը դիտելուց հետո ուսանողները հարցեր են ուղղել ՀԱՊԿ ՏԱՄՀԿ շարժական խմբի ներկայացուցիչներին՝ Կազմակերպության գործունեության եւ Հայաստանի հետ նրա համագործակցության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «ՀԱՊԿ. Միասին մենք ուժ ենք» ֆիլմի ցուցադրությունը Հայաստանում անցկացվում է արդեն մի քանի ամիս եւ ոչ միայն բուհերի շենքերում, այլ նաեւ դպրոցներում, արտասահմանյան ներկայացուցչություններում եւ պետհաստատություններում: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վերահսկողության հետ համագործակցության շնորհիվ, ֆիլմը կարողացել են դիտել նաեւ սահմանային ստորաբաժանումների եւ սահմանային ուղեկալների զինծառայողները: Մոտ ժամանակներս ֆիլմի միջոցով ՀԱՊԿ-ի մասին արժեքավոր տեղեկություններ կստանան նաեւ Հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչները, հաղորդել է ՀԱՊԿ ինստիտուտի հայ ազգային ներկայացուցչության մամուլի ծառայությունը:



























