Այսօր՝ մարտի 13-ին, ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի «Բանգլադեշ» թաղամասում ծառ է շրջվել եւ փակել ճանապարհի երթեւեկելի հատվածը:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 10.20-ին հրշեջ-փրկարարները ծառը մասնատել եւ տեղափոխել են անվտանգ տարածք: