Հայաստանում նախագահական վերջին ընտրություններն առանձնանում էին նրանով, որ երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած քաղաքական ուժը, նախընտրական շրջանում թիվ մեկ ընդդիմադիր քաղաքական ուժը չէր: Այս մասին, այսօր` մարտի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նա հիշեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի այն խոսքերը, որ հետընտրական զարգացումները պետք է լինեն օրենքի տառին համապատասխան եւ որեւէ արյան կաթիլ անընդունելի է, հավելելով, որ եւ իշխանությունը եւ հասարակությունը  2008թ-ի մարտի 1-ից հետո լրջագույն դաս են քաղել:

«Արդյոք այն բարձր տոկոսները, որ ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, նա կարող է իրացնել ու դառնալ ընդգծված լիդեր»,- հարցադրում արեց Մինասյանն ու ինքն էլ պատասխանեց, որ «շատ հաճախ այդ քաղաքական ուժի («Ժառանգության»-խմբ) քայլերը, հեռանկարային հայտարություններն ընկալելի չեն, ոչ միայն լայն շրջանակի, քաղաքական ուժերի, այլեւ իր թիմի համար»: Նրա խոսքով՝ դա լրացուցիչ բարդություններ կառաջացնի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա ապահովել այդ կապիտալի իրացումն՝ իր հեռակա քաղաքական գործընթացում: