Թուրքիայի Ադանա քաղաքի ոսկերչական խանութներից մեկի աշխատակիցը, տեսնելով, որ խանութի այցելուներից մեկը փորձում է ոսկյա մատանին փոխել կեղծ մատանիով, սկսել է նրան ծեծել եւ խանութից դուրս շպրտել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոսկերչական խանութում տղամարդն իբր մատանի է փորձում, այդ ընթացքում ձեռքի մատների արանքում թաքցրած կեղծ ոսկյա մատանին փորձել է դնել իսկականի փոխարեն։ Այդ ընթացքում, խանութի վաճառողը, տեսնելով տղամարդու անհանգստությունը, սկսել է ուշադիր հետեւել նրա շարժումներին եւ նկատել է մատների արանքում դրված կեղծ մատանին, որից հետո հարձակվել է նրա վրա եւ սկսել ծեծել։
Անսպասելի ծեծից անակնկալի եկած գողերն արագ հեռացել են խանութից։
Ոսկերչական իրերի խանութում տեղադրված անվտանգության տեսախցիկը ֆիքսել է տեղի ունեցած միջադեպը։




























