Հայաստանի Հանրապետության կառավարությունը բացասական եզրակացություն է պատրաստել «Oրինաց Երկիր» կուսակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Պատգամավորներն առաջարկում են ընդունել օրենք՝ «Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման» մասին;
Այդ նախագծով նախատեսվում են բազմապիսի օգնություններ այն ընտանիքներին, որտեղ 4 եւ ավելի երեխա կա: Օրինակ՝ կոմունալ ծախսերի զեղչ 50%-ով, դեղերի անվճար տրամադրում, նպաստներ; Առաջարկվում է այդ ընտանքիներին ապահովել ձրի բնակարանով, գյուղերում տրամադրել ձրի հողատարածք եւ այլն:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարության հիմնավորման մեջ նշվել է, որ սույն առաջարկները չեն բխում հասցեական սոցիալական օգնություն տրամադրելու ռազմավարությունից: Հանրապետությունում կան 15 հազ. բազմազավակ ընտանիք, որոնցից 8 հազարը ներկայում էլ ստանում են ընտանեկան նպաստներ:



























