Մարտի 13-ին՝ ժամը 18.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է, բքի պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը:
Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:



























