«Վրաստանի հայ համայնք»-ի վարչության ներկայացուցիչները մարտի 12-ին հանդիպել են Վրաստանի վերաինտեգրացիայի հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլիի հետ:
Կազամակերպության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են վիրահայությանը հուզող մի շարք հարցեր և խնդիրներ, քննարկվել դրանց լուծման ուղիները: Այդ թվում՝ ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիների ներկայացում տեղական, տարածաշրջանային և կենտրոնական կառավարման մարմիններում, տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի վավերացման հնարավորությունների ընձեռում, կրթական համակարգում խնդիրներն ու դժվարությունները (մասնավորապես` դասագրքերի, ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում, 2003-2012թթ հայալեզու դպրոցների օպտիմիզացում Թբիլիսիում, անճշտություններ օրենսդրությունում խնդիրներ) և այլն:
Նշվում է, որ «Վրաստանի հայ համայնք» կազմկերպությունը ողջունում է հարցերի քննարկման ընթացքում պետական նախարարի մոտեցումն ու դիրքորոշումը:



























